ԱՄՆ-­ում գեղեցկության մրցույթի հաղթողը պատմել է սիրիահայերի հետ ընկերության եւ հայերեն սովորելու մասին

22­-ամյա Ֆաբիոլա ալ Իբրահիմը, ով այս տարի ճանաչվել է «Միսս արաբ ԱՄՆ-­2015» գեղեցկության մրցույթի հաղթող, պատմել է, թե ինչպես է պատանեկության տարիներին ընկերություն արել սիրիահայերի հետ եւ ինչպես է հարեւանների օգնությամբ հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Armenianlife­ը, գեղեցկուհին, ում մանկությունն անցել է ԱՄՆ­ում, իսկ հետագա ողջ կյանքը Սիրիայում, խոստովանել է, որ իրենց թաղամասում ամենից շատ սիրում էր շփվել հայերի հետ:

Նրանց օգնությամբ գեղեցկուհին սովորել է հայերեն, անգամ պատրաստել հայկական թխվածքներ: Ֆաբիոլան պատմել է, որ դպրոցական տարիներին հայ աղջիկների հետ միասին եղել է մի նվագախմբում եւ հենց այնտեղ էլ առաջին անգամ լսել է հայկական երաժշտություն ու հայկական երգեր: Գեղեցկության մրցույթին մասնակցելուն զուգահեռ Ֆաբիոլան բժշկություն է ուսանել Վիրջինիայի համալսարանում:

Հիվանդանոցում աշխատելու հետ մեկտեղ այժմ էլ գեղեցկուհին մտադիր է կենտրոն բացել, որտեղ երեխաները հնարավորություն կստանան սովորել արվեստ, երաժշտություն, էթիկա եւ բանավոր խոսք:

Scroll Up