Հնագույն մարդիկ Հայաստանում. Գրինվիչի թանգարանում կներկայացվեն ՀՀում իրականացված պեղումների արդյունքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/01113.jpg)
Կոննեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Դանիել Ադլերը սեպտեմբերի 17-ին բրիտանական Գրինվիչ քաղաքի Bruce Museumում հանդես կգա «Պեղումները Հայաստանում. փոփոխությունները ստորինից մինչև միջին դարաշարջան (425 հազարից 130 հազար տարի առաջ)» թեմայով դասախոսությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով greenwichpost.com ը, արդեն մի քանի տարի է, ինչ պրոֆեսոր Ադլերը հնագիտական պեղումներ է իրականացնում Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում և Հայաստանի այլ հնարավայրերում: «Աշխատանքների ընթացքում Ադլերը պեղել է ավելի քան 3000 օբսիդիանի հնություն և արձանագրել զգալի արդյունքներ, որոնք էլ պրոֆեսորը կներկայացնի դասախոսության ընթացքում», գրել է աղբյուրը:
Դասախոսության հովանավորը Գրինվիչի հնագիտական ասոցիացիան է: Վերջինիս անդամների, ուսանողների, Bruce Museumի թանգարանի աշխատակիցների համար դասախոսությունը կլինի անվճար, իսկ հանրության համար այն արժե 15 դոլար: