«Հայֆիլմը» կվերադարձվի կառավարությանը

«Հրապարակումները, որ եղել են «Հայֆիլմի» մասով, համապատասխանում են իրականությանը»,- այս մասին ըստ panorama.am-ի` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացին:

«Այո, մենք բավական ժամանակ աշխատում ենք «Հայֆիլմը» վերադարձնելու համար, և ՀՀ կառավարության առաջիկա նիստում դա կամրագրվի համապատասխան որոշմամբ»,- նշեց Ա.Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ 2005թ-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 միլիոն դրամով, այժմ կինոստուդիան գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի:

Ա.Սահակյանի խոսքերով՝ հետագայում Կառավարությունը և լիազոր մարմինը՝ Մշակույթի նախարարությունը նոր ծրագիր կիրականացնեն:

Անդրադառնալով Կրկեսի կառուցման աշխատանքներին, Պետական գույքի կառավարման վարչության պետն ասաց, որ կրկեսը գերակատարել է իր ծրագիրը, պայմանագրային պարտավորությունները:

«Շուտով մենք կունենանք ժամանակակից տեսքով կրկես»,-ասաց նա:

Scroll Up