Թուրքիայի վարչապետը կարգադրել է քանդել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/PcoDYY3L4guI2u0JvwQ7BBk5uO_tn.jpg)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս իր այցելության ժամանակ պահանջել է քանդել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, այդպիսով, խոչընդոտելով հայ-թուրքական սահմանի բացմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս իր այցելության ժամանակ պահանջել է քանդել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, այդպիսով, խոչընդոտելով հայ-թուրքական սահմանի բացմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Էրդողանը հուշարձանն անվանել է «տարօրինակություն» և կարգադրել է Կարսի քաղաքապետին քանդել հուշարձանը մինչ իր հաջորդ այցելությունը և տեղում այգի հիմնել:
Էրդողանի որոշմանը արագ արձագանքել է թուրքական ընդդիմությունը: «Հուշարձանը տարօրինակ կամ տգեղ չէ»,-ասել է Թուրքիայի մշակույթի նախկին նախարար, Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Էրկան Կարակասը: Նա հուշարձանը համարում է արվեստի գործ և կոչ է արել Թուրքիայի վարչապետին վերանայել իր որոշումը: