Նոր ուսումնական տարում Քաշաթաղի մի շարք կրթօջախներ աշակերտներին կդիմավորեն հիմնանորոգված ու վերանորոգված շենքային պայմաններով
Քաշաթաղի շրջանի մի շարք դպրոցական հաստատություններում, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում շինարարական աշխատանքներ են ընթանում:
Այդ մասին Արցախպրեսին տեղեկացրել է Քաշաթաղի «Մերանե պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
Վերանորոգման ու բարեկարգման շինաշխատանքներ են ընթանում Վուրգավանի, Արծվաշենի, Փակահանի համայնքների կրթօջախներում: Վուրգավանը երկհարկանի շենքի հիմնանորոգումը կայանում է ԱՄՆ-ում գործող «Հայրենասերե կազմակերպության հանգանակած միջոցներով:
Համանուն բարեգործական կազմակերպության միջոցով է նախորդ տարի իրականացվել նաև Լեռնահովիտի դպրոցի շենքի հիմնանորոգումը:
Արծվաշենի գյուղական համայնքում դպրոցը գործում է հարմարեցված շենքում: Այս տարի, ընթացիկ վերանորոգումների շրջանակում հիմնանորոգվում է դպրոցի կից երկհարկանի կիսակառույցը, որի առաջին հարկում այս ուսումնական տարվանից կգործի 8 դասասենյակ, իսկ երկրորդ հարկի շինարարությունը կշարունակվի մյուս տարում:
Կումայրիի միջնակարգ դպրոցը որպես կրթօջախ է հանդիսանում հարևան 10 բնակավայրերի աշակերտների համար:
Վթարային լինելու պատճառով ներկայումս Կումայրիի դպրոցական տիպային շենքը չի շահագործվում: Փոխարենը՝ մոտ 90 աշակերտ ունեցող դպրոցի համար կրթօջախ է ծառայում Վարդաբացի գյուղական համայնքի հարմարեցված շինությունը: