Իտալական Orfeo Futuro փառատոնի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող համերգներ կկայանան
Orfeo Futuro փառատոնը, որը կկայանա Իտալիայի Ապուլիա նահանգում, կոգեկոչի Հայոց ցեղասպանությունը 4 համերգի միջոցով: Դրանցից մեկը կայացել է օգօստոսի 5-ին, մյուս երեքը սպավում են սեպտեմբերի 1-ին, հոկտեմբերի 3-ին և 9-ին: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է armeniangenocide100.org կայքից:
Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած մի քանի հայեր ներկա կգտնվեն սեպտեմբերի 1-ին Իտալիայի Բարի քաղաքի Արաքս գյուղում կայանալիք համերգին: