Մասաչուսեթսում հայ նկարիչը ներկայացրել է Ցեղասպանության տարելիցին նվիրված իր շարքը
Մասաչուսեթսի «Լեսլի» համալսարանի «Լանտր» արվեստի կենտրոնում կայացել է ամերիկյան ժամանակակից 50 արվեստագետների ստեղածագործությունների հավաքական ցուցահանդեսը, որին հրավիրվել է նաեւ ամերիկահայ նկարիչ Արա Ազատը:
Hairenikweekly-ի փոխանցմամբ` ցուցահանդեսին Արա Ազատը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր կտավները:
Սա նման առաջին ցուցադրությունը չէ, երբ ամերիկահայ նկարիչը կտավների միջոցով բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Վերջերս Նյու Յորքում կայացած ցուցահանդեսի ժամանակ էլ Ազատը ոչ միայն ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված կտավները, այլեւ խոսել 100-ամյա տարելիցի մասին:
Արա Ազատը համարվում է ԱՄՆ ժամանակակից նկարչության ինքնատիպ արվեստագետներից մեկը: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են ԱՄՆ եւ եվրոպական բազմաթիվ թանգարաններում, բազմաթիվ կտավներ պետական եւ մասնավոր հավաքածուի մաս են կազմում: