Համահայկական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում բացարձակ առաջատարը Երևանի թիմն է

Համահայկական խաղերի 9 մրցութային օրերից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Երևանի թիմն է, գրում է Արցախպրեսը:

Համահայկական խաղերի 9 մրցութային օրերից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Երևանի թիմն է:

Առաջին տեղում նվաճած 89 մեդալով առաջատարը Երևանի թիմն է, որն ունի 34 ոսկե, 25 արծաթե և 30 բրոնզե մեդալ: 33 մեդալով երկրորդ տեղում է Գյումրու թիմը ` 11 ոսկե, 10 արծաթե և 12 բրոնզե մեդալ: Եռյակը եզրափակում է Վանաձորը` 6 ոսկի, 7 արծաթ և 4 բրոնզե մեդալներով:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:

 

Scroll Up