Խաղողօրհնեքի արարողություն Հալեպի հայկական ծերանոցում

Հալեպի հայկական ծերանոցում օգոստոսի 9-ին խաղողօրհնեքի արարողություն է տեղի ունեցել:
Perio news-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ` արարողությունը կատարել է Ս. Մաշտոց Ա քահանա Արաբաթլյանը: Հայկական ծերանոցի անդամները խնամակալների ներկայությամբ մասնակցել են արարողությանը:
Հալեպի տագնապալի ծանր օրերին եկեղեցական այս արարողության ընթացքում խաղաղության մաղթանք է կատարվել: Այնուհետև բոլոր ներկաները ստացել են իրենց հատկացված խաղողները, որը տրամադրվել էր բարերար-նվիրատուների կողմից: