Ախալցխայի մարզիկները Համահայկական խաղերից վերադառնում են 5 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներով

Օգոստոսի 7-ին Ախալցխայի մարզիկները ավարտեցին իրենց մրցումների շարքը Համահայկական 6-րդ խաղերին: Յոթ թեթեւ ատլետիկայի մարզիկները Ախալցխա են վերադառնում հինգ ոսկե, երկու արծաթե եւ հինգ բրոնզե մեդալներով ու մեկ գավաթով:

Ենդրիկ Զիլբերշտեյնը նվաճել է երկու ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Լուդիգ Զիլբերշտեյնը` մեկ ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Ռուդիկ Մինասյանը` մեկ ոսկի եւ մեկ բրոնզ: Անդրանիկ Մատինյանը` մեկ ոսկի եւ երկու բրոնզ:

Մեր տեղեկությունների համաձայն` Թբիլիսիի թիմը համահայկական խաղերին եւս նվաճել է հինգ ոսկե մեդալ, գրում է akhaltskha.net-ը:

Scroll Up