Քրդական հարցի ձախողումը կարող է աղետ դառնալ Թուրքիայի համար. Աճեմօղլու

Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն թուրքական «Անադոլու» գործակալության ասել է, որ քրդական հարցի լուծման գործընթացի ձախողումն ու կանգ առնելը Թուրքիայի համար կարող է դառնալ քաղաքական և տնտեսական աղետ, հաղորդում է Մարմարան-ը:
Աճեմօղլուն ասել է, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է շարունակվի ամեն գնով։ Նա նշել է, որ Թուրքիայի համար նոր վտանգ է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։