Տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոցի փակումը

Հուլիսի 31-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կհանձնվեն հավաստագրեր:
«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը գործել է վեց ուղղություններով՝ հայոց լեզվի արագացված ուսուցում, կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, սփյուռքի լրագրողների դասընթաց, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց և սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց: