Շուշիում կառուցվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության շենք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Շուշի1.jpg)
Շուշի քաղաքում կառուցվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության շենք:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ շինությունը եռահարկ է` 3 մասնաշենքերով. շինությունն ունի նաև նկուղային հարկ:
Ըստ նախագծի, առաջին մասնաշենքը նախատեսվում է հաստատության երեխաների ուսումնամեթոդական պարապմունքների համար, երկրորդը` ժամանցայինի, իսկ երրորդը՝ կծառայի որպես կացարան: Բակում կլինի խաղահրապարակ: Այժմ ընթանում է հաստատության տանիքի կառուցման, ներքին հարդարման, հենապատերի ծեփապատման ու երեսպատման աշխատանքները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երեխաների խնամքի և պահպանության գիշերօթիկ հաստատության շինարարությունը սկսվել է 2011 թվականից, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին, կապալառուն՝ «Նվեր» ՍՊԸ-ն է: