Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր։
Կողմերը նաև քննարկել ենԱրցախի կառույցների ու ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման ուղիները։

 

Scroll Up