Արգենտինական փառատոնին ներկայացվել է հայկական խոհանոցը

Արգենտինայի հայկական համայնքը մասնակցել է Բուենոս Այրեսում մեկնարկած ամենամյա տոնավաճառ­-փառատոնին, որը նվիրված է Արգենտինայում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և խոհանոցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով prensacentroarmenio-­ն, մինչև օգոստոսի 2-­ը մայրաքաղաքի Սան Մարտին դե Մար դել Պլատա հրապարակում ընթացող տոնավաճառ­-փառատոնին արգենտինահայերը հայկական պարերի և երաժշտության ուղեկցությամբ կներկայացնեն ազգային ուտեստներ, խմիչքներ, աղանդեր:

Հայկական տաղավարում կցուցադրվեն նաև Հայաստանի մասին գրքեր, քանդակներ, գորգեր և ասեղնագործ սփռոցներ:

Scroll Up