Ազատամարտիկ. «Թող մեր ժողովուրդը հանգիստ լինի»

«Մեր երեխաներով հիացած եմ: Երիտասարդներ են ու կարողանում են առնել հակառակորդի ուժերի դեմը, որոնք պրոֆեսիոնալ կրթություն են ստացել տարբեր տեղերում»,- ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Նա նշեց, որ այսօր երիտասարդն ուզում է ծառայել բանակում:

Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը վստահում է հայկական զինված ուժերին, «զինվորները լավ տիրապետում են զենքին»:

«Ցանկացած մեծ ոտնձգության դեպքում մենք ազգովի պատրաստ ենք ոտքի ելնել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ սահմանները լավ պաշտպանվում են:

Յ. Միքայելյանի խոսքով, դիրքային պատերազմը շարունակվում է, ադրբեջանցին միշտ էլ կրակում է, հայկական կողմը պատասխանում:

«Թող մեր ժողովուրդը հանգիստ լինի»,- ասաց նա:

Scroll Up