Ղպտի պատրիարքը աղոթել է Հայոց ցեղասպանության զոհերի համար

Ղպտի ուղղափառ եկեղեցու ղեկավար, Ղպտի Պապ եւ պատրիարք Թեոդորոս II Ալեքսանդրիացին, հուլիսի 19-ին, Լիբանանում հայկական եկեղեցում աղոթել է Հայոց ցեղասպանության զոհերի համար: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Ղպտի պատրիարքը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն միասին մյուռոն են պատրաստել:

Ապրիլին Ղպտի պատրիարքն այցելել է Հայաստան, որտեղ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

01 03 04 102-1024x720

Scroll Up