Նորիկ Վարդանյանը ՝ Համաամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր

Հայ անվանի ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին՝ Նորիկն այս օրերին Տորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել:
armsport.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ։
Հիշեցնենք, որ 2012 թվականին Նորիկ Վարդանյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 11 հորիզոնականը (արդյունքը՝ երկամարտի 380 կգ):