Ամերիկյան պրոֆեսոր. Հարկավոր է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Միջազգային հանրությունը պետք է բազմակողմանի գործողություններ ձեռնարկի Թուրքիայի նկատմամբ. ոչ միայն ճնշում գործադրի, այլեւ պատժամիջոցներ սահմանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ Գումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Մարալ Աթալան, որը մասնակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի՝ Երեւանում անցկացվող «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» թեմայով 12-րդ գիտաժողովին:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Թուրքիայի նկատմամբ միջազգային ավելի մեծ ճնշում է հարկավոր, քանի որ թուրքական կառավարությունը ոչինչ չի արել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: «Երբ թուրքական կողմն ասում է, որ ցանկանում է երկխոսություն սկսել, իրականում չի ցանկանում դա, ստում է: Նրանք ցանկանում են սեփական ծրագրերն իրականացնեց»,- նշեց Ատտալան:

Պրոֆեսորը նաեւ հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները պետք է ոտքի ելնեն եւ ասեն Թուրքիային. «Մենք չենք ընդունում ձեր սպառնալիքները: Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:

«Երբ թուրքական կառավարությունը Վատիկանին քարոզում է ոչինչ չասել, իսկ Հռոմի Պապը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է, ես հավատում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է այդպիսի մոտեցում ցուցաբերի»,- ընդգծեց Մարալ Ատտալան: Նրա խոսքով, թուրքական կառավարությունը ստիպում է լռել նույնիսկ սեփական քաղաքացիներին՝ խախտելով ազատ խոսքի իրավունքը:

Scroll Up