Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ է ընտրվել Էնդրյու Վուլֆորդը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Naxagah.jpg)
Կանադական Վինիփեգ քաղաքի Մանիթոբայի համալսարանի սոցիոլոգիայի դեպարտամենտի պրոֆեսեր Էնդրյու Վուլֆորդը հուլիսի 8-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի երեւանյան 12-րդ գիտաժողովի բացման ժամանակ երկու տարի ժամետով կազմակերպության նախագահ է ընտրվել, հայտնում է News.am-ը:
Ելույթի ժամանակ Վուլֆորդը հույս է հայտնել, որ կկարողանա արդարացնել բոլոր նրանց սպասումները, որոնք ընտրել են իրեն, ինչպես նաեւ ցրել նրանց կասկածները, որոնք չեն ընտրել:
«Այսպիսի բոլոր գիտաժողովներից ես արժեքավոր գիտելիքներ եմ ձեռք բերել: Այդ համաժողովները միշտ եղել են վայր, որտեղ փոխըմբռնման եւ գիտության ոգի է տիրել: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաեւ այս գիտաժողովի օրերին»,- ընդգծել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նորընտիր նախագահը: