Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար  Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում  կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։   ՀՀ եւ ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:

Scroll Up