Ավստրալահայերը օգնություն են ցուցաբերելու սիրիահայերին

Ավստրալիայում սիրիահայերին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակության արդյունքում հավաքվել է 50 հազար դոլար:

Ավստրալահայերի Armenia Online լրատվամիջոցի  փոխանցմամբ՝ գրում է Արցախպրեսը, դրամահավաքը կազմակերպվել էր հունիսի 22-ին: Առաջին շաբաթվա ընթացքում հավաքվել էր 26 հազար ավստրալական դոլար, այնինչ, եզրափակիչ համերգի ժամանակ այդ թիվը հասել է 40 հազարի: Հետարքրական էր, որ համերգին ներկա է եղել ընդամենը 120 հայ հանդիսատես: Մնացած 10 հազար դոլարն ավելացրել են հայ գործարարները:

Հավաքված գումարն ամբողջությամբ նվիրաբերվելու է սիրիահայության օժանդակության աշխատանքներին և հատկապես հալեպահայությանը, ովքեր այսօր դիմագրավում են կենցաղային և անվտանգության լուրջ դժվարություններ:

 

Scroll Up