Թուրք պատմաբանը հեծանվով Վանից Երևան կուղևորվի
Ստամբուլի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Մուստաֆա Իշչիլերը որոշել է պատմագիտական ուսումնասիրությունների նպատակով Վանից հեծանվով կուղևորվի Երևան: Ըստ ermenihaber-ի՝ թուրքական «Birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Իշչիլերը ցանկանում է գրի առնել այդ շրջաններում ապրող մարդկանց հիշողություններն ու պատմությունները:
Մուստաֆա Իշչիլերը տեսողական խնդիրներ ունի, բայց որոշել է ամեն գնով հաղթահարել դժվարությունները և կատարել իր որոշումը: Հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողը ժամանակին Ստամբուլում գիշերները հեծանվով ուտելիք է բաժանել Ստամբուլի փողոցներում դեգերող անտուններին: Այժմ նա նպատակ ունի մագիստրատուրայի ավարտական աշխատանքի համար իսլամացված հայերի, ցեղասպանության և եզդիների վերաբերյալ դաշտային ուսումնասիրություններ կատարել:
Նրա ճանապարհորդությունը կսկսվի օգոստոսի 12-ին և կտևի 3 շաբաթ: Երթուղու մեջ ներառված է Աղթամար կղզին, հին հայկական գյուղերը, Արարատը, Բայազետը, Իգդիրը, Թուզլաջան, Արալըքը, Ահորան, Կարսը, Դիգորը, Օջաքլըն, Անին, Մորի եկեղեցին, այնուհետև Վրաստանը և Հայաստանը:
Իշչիլերի «birgun» լրատվական կայքին հայտնել է, որ ստացել է Բողազիչի համալսարանի դեկանատի և դասախոսների աջակցությունը: Նա նշել է, որ ճանապարհորդության ընթացքում մենակ չի լինելու: «Այս բնագավառում ուսումնասիրություներ իրականացնող մարդկանց հետ միասին եմ լինեու: Ստամբուլից 6 հոգանոց մի խմբի հետ ճանապարհ կընկնեք, Դիարբեքիրում մեզ կմիանա հայերի 6 հոգանոց խումբը»,- հայնտել է Իշչիլերը՝ նշելով, որ ամեն գյուղում գրանցելու են մարդկանց հիշողությունները, պատմությունները:
Նա հայտնել է, որ ուղևորության ընթացքում նաև փաստագրական ֆիլմ կնկարահանվի: