Լոս Անջելեսում կցուցադրվի Արշիլ Գորկուն նվիրված «Առանց Գորկի» ֆիլմը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Լոս Անջելեսի «Համմեր» թանգարանում տեղի կունենա Հայաստանի մշակույթին, պատմությանն ու բնությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն, որը կկրի «Ես հայ եմ» ընդհանրական խորագիրը:
Ինչպես հաղորդում է Massispost-ը, հունիսի 23-ին միջոցառումերի շրջանակում կցուցադրվի «Առանց Գորկու» ֆիլմը` նվիրված ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկուն: Ֆիլմը բացահայտում է Գորկուն` անձնական եւ մասնագիտական տեսնակյունից: Ֆիլմում կան բազմաթիվ հարցազրույցներ նկարչի ընտանիքի անդամներից, ներկայացվում են նրա արխիվային լուսանկարներն ու ստեղծագործությունները: Ցուցադրությունից հետո նախատեսվում է անցկացնել քննարկում: