«Պապենական հետքեր». Բուենոս Այրեսում Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես տեղի կունենա

Ապրիլի 7-ին Բուենոս Այրեսում բացվելու է արգենտինացի լուսանկարիչ Անալիա Պերոնայի լուսանկարչական ցուցահանդեսը` «Պապենական հետքեր» խորագրով: Այս մասին «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հայտնում է diarioarmenia.org.ar կայքը:

Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ներառում է նաև 50 լուսանկար, որոնք ներկայացնում են տեղի հայկական համայնքի մշակույթն ու ավանդույթները:

Ցուցահանդեսի բացմանը հանդես կգան համայնքի նշանավոր արտիստներ՝ երգչուհի Վալերիա Չերեքյանը և դուդուկահար Գագիկ Գասպարյանը:

Analia Perona

Անալիա Պերոնա

Scroll Up