Արցախի կառավարությունը վստահության քվե ստացավ

Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ծրագրի քննարկումը խորհրդարանի հունիսի 10-ի նիստում ավարտվել է ժամը 12:50-ին:
Հիմք ընդունելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 11-ի ժամը 12:50, այսինքն` «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ 102 հոդվածների համաձայն, 24 ժամվա ընթացքում, չի ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ` կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած: