Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականները. Քեմալ Յալչին

Massis Post-ն իր «Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականները» խորագրով ներկայացնում է ազգությամբ թուրք գրող, լրագրող և ռեժիսոր Քեմալ Յալչինին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Քեմալ Յալչինը ծնվել է 1952 թվականին Թուրքիայում՝ գերմաներեն և թուրքերեն լեզուներով ստեղծագործող, մի շարք մրցանակների դափնեկիր գրողի ընտանիքում: Ստանալով կրթության և փիլիսոփայության ոլորտներում գիտական աստիճաններ՝ Յալչինը շարունակել է իր գործունեությունը՝ դառնալով լրագրող, և մինչև 1981 թվականը թուրքական Հալքին Յոլու թերթի գլխավոր խմագիրն էր, ապա քաղաքական դրդապատճառներով ստիպված էր փախչել Գերմանիա: Այժմ նա որպես ուսուցիչ աշխատում է Բոխումում: Նա նաև որոշ ժամանակ դասախոս էր Էսսենի համալսարանի Թուրքագիտության ֆակուլտետում: Նա մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում՝ մանկական գրքերի:

Քեմալ Յալչընը «Դու ուրախացրիր իմ սիրտը» գրքի հեղինակն է: Գիրքը հիմնված է հեղինակի որոնումների վրա՝ գտնելու Թուրքիայի ծպտյալ հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանության ընթացքում և մնացել Թուրքիայում: Յալչինը բավականին համակրելի հետազոտող է, ինչը նրա աշխատանքը ավելի ազդեցիկ է դարձնում: Նրա գիրքն անդրաքդառնում է ծպտյալ հայերին և հրեաներին՝ մարդկանց, որոնք փրկվել էին Ստամբւլում խտրականության և հակահայկական անկարգությունների ընթացքում, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք քողարկվել էին մահմեդական թուրքերի հետ:

«Դու ուրախացրիր իմ սիրտը» գրքի թարգմանությունը հրատարակել է Թեքեյան մշակութային միությունը, որը ողջունել է թուրք գրող Քեմալ Յալչինի վերադարձը ՀԲԸՄ Չիկագոյի կենտրոն՝ համագործակցելու մի շարք հայկական կազմակրպությունների և եկեղեցիների հետ, նաև տոնելու «Դու ուրախացրիր իմ սիրտը» գրքի անգլերեն թարգմանության հրատարակությունը համար:

Մարտի 16-ին Քեմալ Յալչինը Գլենդելի Հանրային գրադարանի դահլիճում ներկայացնում էր՝ ինչպես է նա սկսել իր նախագիծը, որի ընթացքում փնտրում էր Թուրքիայում ապրող մահմեդականների կամ թուրքերի պես ապրող հայերին և գրել իր «Դու ուրախացրիր իմ սիրտը» գիրքը: Նրա ճանապարհորդությունը տարավ նրան մի հետագծով, որը սկսվել էր իր հայրենի Հոնազով, ապա ներառել Ամասիան, Էրզրումը, Աշկալեն, Կարսը և վերջացել հնամյա քաղաք Անիում: Սաֆիյե անունով (հայկական անունը Զարուհի էր) մի կնոջ պատմությամբ նա արտացոլել էր 1915 թվականից հետո Ամասիայում ապրող հայերի կյանքը: Ժամանակին Ամասիայում բարգավաճում էր հայ բնակչությունը: Ցեղասպանության ընթացքում ամբողջ համայնքն իր եկեղեցիներով և դպրոցներով ավիրվել էր:

1915-ից հետո այնտեղ մնացել էր ընդամենը 60 հայ ընտանիք: Նրանք գիտեին միայն, որ հայ են, և որ նրանց կրոնն ուրիշ է: «Մենք թույլ չէինք տալիս, որ դրա մասին շատ մարդ իմանա: Մենք չափազանց վախեցած էինք»,- ասել է տիկին Սաֆիյեն:

Հայերն անում էին հնարավորինս, որ ամուսնությունները լինեինք իրենց փոքր համայնքի ներսում: Նրանք գաղտնի աղոթում էին և որդեգրում հայ մանուկներին, որոնք փրկվել էին կոտորածներից: Մինչ որոշ հայեր փախչում էին, մնացած հայերից շատերը դադարում էին խոսել իրենց մայրենի լեզվով և անգամ հերքում էին իրենց հայ լինելը: «Անելու շատ գործ կա: Որպես մարդկային արարածներ՝ մենք պետք է անդրադարձ կատարենք և բացահայտենք այս անմարդկայնությունը»- ասել է Յալչինը: «Դու ուրախացրիր իմ սիրտը» գիրքը հրատարակվել է անգլերեն, իտալերեն, հայերեն, իսպաներեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով:

Ըստ news.am կայքի՝ 2011 թվականին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ թուրք գրող Յալչինը դիմել էր մասնակցիներին հայերեն, ասորերեն և թուրքերեն լեզուներով: Նա ասել, էր՝ եթե չլիներ Ցեղասպանությունը, Թուրքիայում ոչ մահմեդական բնակչությունն այսօր կարող էր հասնել 15 միլիոնի: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից և ասորիներից Ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է Անիում Հայաստանի և Թուրքիայի սահմանին կամուրջի վերականգնումը: Այն դառնալու է մեր ժողովուրդների միջև եղբայրության խորհրդանիշ: Ես հավատում եմ, կգա օր, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար»,- ասել է Յալչինը:

«Լռության դար. ահաբեկչությունն ու Հայոց ցեղասպանությունը» հրապարակվել է 2010 թվականին «Հոգեվերլուծության ամերիկյան ամսագրում», որտեղ գրող Ջեք Դանիելյանը գրել էր. «Եթե բռնաբարությունը, խոշտանգումները, սեռական ստրկությունը, կոտորածն ու էթնիկ զտումները մարդու իրավունքների ոտնահարման ամբողջականություն են, ապա ցեղասպանական գործողությունները այդ ամբողջականության ծայրահեղ բևեռն են: Ցեղասպանության հանցագործությունները ներառում են ինչպես փսիխոգենիկ, այնպես էլ փսիխոդինամիկ հիմքերը, որոնց մասին սարսափելի է անգամ մտածելը»:

Մի շարք մասնագետներ և պատմաբաններ հարցումներ կամ հարցազրույցներ են անց կացրել,և այդ հետազոտություններից եկել են այն եզրակացության, որ վախի ու ահաբեկչության համադրությունը կարող է տրավմատիզացնել ժողովրդին: Քեմալ Յաչինը մեծ դժվարությամբ էր հայթայթել այդ հարցազրույցները: Նա բացատրում է, որ հայերի գիտակցված կամ անգիտակից կերպով փորձում են թաքցնելու իրենց անցյալը հիմնականում թուրքերի հետ շփման ժամանակ, փրկվածները կարծես, գերեզման են տանում իրենց գաղտնիքը: Պատմական հիշողությունը հուշում է նրանք, որ գաղտնիքը բացահայտածներն կլինեին առաջինը, որոնք կենթարկվեին խոշտանգումների կամ ոչնչացման:

Համբարձում Աղբաշյան

Scroll Up