Հաղթեց բարությունը. Թուրքիայում պատգամավոր ընտրված Կարո Փայլան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած հայազգի Կարո (Կարապետ) Փայլանը Twitter-ի իր էջում գրություն եւ լուսանկար է տեղադրել, գրում է News.am-ը:

«Հաղթեց բարությունը»,-գրել է Կարո Փայլանը Twitter-ում եւ տեղադրել իր եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդի հետ արված լուսանկարը։

Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Կարո Փայլանը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Սելինա Դողանը դարձել են պատգամավորներ։

Scroll Up