Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/sergey-Smbatyan.jpg)
Հունիսի 6-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերենը (Fleur Pellerin) Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով։

Այն կարող են ստանալ 30 տարեկանից բարձր այն արվեստագետները, որոնք արվեստի ու գրականության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունեն։ Բայց բացառիկ արժանիքներով թեկնածուների դեպքում տարիքն անտեսվում է։ 27-ամյա Սերգեյ Սմբատյանը այդ բացառիկներից է։
Շնորհավորում ենք մաեստրոյին և մաղթում նորանոր բարձունքներ։