Կապիտոլիումի բլրի վրա տեղի կունենա ցեղասպանության մասին պատմող «Ճանապարհորդություն Ամասիա» ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Մայքլ Գրիմը Կապիտոլիումի բլրի վրա կազմակերպում է Էրիկ Խաչիկյանի եւ Ռենդի Բելլի «Ճանապարհորդություն Ամասիա» վավերագրական ֆիլմի պրեմիրան: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ֆիլմը պատմում է Խաչիկյանի տատիկի՝ Հելեն Շուշանի, գոյատեւման ուղու մասին, որտեղ  ներկայացվում են Հայոց ցեղասպանության ավերիչ հետեւանքների եւ այդ հարցում Թուրքիայի ժամանակակից քաղաքականության մասին:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 24-ին, որից հետո կլինի քննարկում, որին կմասնակցեն բիլմը ստեղծողները՝ Խաչիկյանն ու Բելը:

«Ճանապարհորդություն Ամասիան» զգացմունքային ֆիլմ է, որտեղ ցուցադրվում է ինչպես մեծ ողբերգությունը, այնպես էլ հայ ժողովրդի մեծ արիությունը, որը շարունակվում է մինչ օրս: Որպես Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ, ես ողջունում եմ այդ ֆիլմը: Ես հպարտ եմ, որ կազմակերպում եմ այդ ֆիլմի ցուցադրությունը»,-ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Գրիմը:

News.am

Scroll Up