ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի ԼՂՀ Նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 3-ին:
Նախկինում ևս ԵԱՀԿ գործող նախագահները ՂՀ նախագահներիի հետ հանդիպումներ են ունեցել Երևանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:
ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նախքան Հայաստան այցելելը Դաչիչը մայիսի 31-ին այցելել է Ադրբեջան, ապա Վրաստան: