Սիրիական բանակը նահանջել է Էրիհա քաղաքից
Սիրիական բանակն իր ստորաբաժանումներին հանել է Իդլիբի նահանգի Էրիհա քաղաքից, և այն հայտնվել է «Ջեյշ ալ Ֆաթհ» ծայրահեղական խմբավորման ձեռքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քաղաքը սիրիական բանակի վերջին մեծ հենակետն էր Իդլիբի նահանգում: Վերջին մի քանի ամիսներին ահաբեկիչներին հաջողվել է գրավել Իդլիբի նահանգի մի շարք բնակեցված վայրեր: Մարտի վերջին ապստամբների ձեռքում է հայտնվել նաև Իդլիբ քաղաքը, իսկ ապրիլին` Ջիսր աշ Շուղուր քաղաքը: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը Թադմուր (Պալմիրա) հնագույն քաղաքից Հոմս տանող ճանապարհին պայթուցիկ սարքավորումներ է վնասազերծել, որոնք տեղադրել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ընդհանուր առմամբ վնասազերծվել է 18 պայթուցիկ սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 1015 կգ:
Սիրիական բանակը Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում, Ջաբալիա և Սինաա թաղամասերում ԻՊի թաքստոցներ է ոչնչացրել: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքերը: Ավելի վաղ` մայիսի 24ին, բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ վերահսկողություն էր հաստատել օդանվակայանի մի քանի կետերի վրա: