Թուրքիայում պատարագի հայերեն գիրք է տպագրվել

Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը պատարագի հայերեն գիրք է տպագրել: Ըստ «Ակօս»-ի՝ «Սուրբ պատարագ» անունը կրող 264 էջանոց գրքում տեղ են գտել հայերեն զանազան աղոթքներ, նաև` գրաբարյան աղոթքների ժամանակակից տարբերակները:   Սարկավագ Վաղարշակ Սերոբյանը, ով գրքի ներածականն է հեղինակել, «Ակօս»-ի հետ զրույցում նշել է, որ շատ է ցանկացել, որ գիրքը հրատարակվի:

Նա հայտնել է, որ տպագրման աշխատանքներն սկսել են 5 տարի առաջ, նաեւ տեղեկացրել, որ գիրքն արդեն բաժանվել է բոլոր եկեղեցիներին, որոնք պատարագի մատուցման օրերին կբաժանվեն ժողովրդին, իսկ նրանք, ովքեր կցանկանան գնել, հեշտությամբ կարող են ձեռք բերել այն:

Scroll Up