Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2013թ չորրորդ փուլի բացումը
Հուլիսի 15-ին, ժամը 11.00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի չորրորդ փուլի բացումը (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Ծրագրի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի չորրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից: