Հայաստան է բերվել Պալյան գերդաստանի արխիվը

ՀՀ քաղաքաշինության նախարարի շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում Հայաստան է բերվել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք և հայտնի շենքերի հեղինակ Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվը (նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութեր),-գրում է armradio.am-ը:
Բացառիկ այս ժառանգության հետ ճարտարապետներ՝ Լևոն, Հովհաննես և Արմեն Կուրեղյանների, անծանոթ հեղինակների 1900-1904 թթ-ին հայկական ճարտարապետության հուշարձանների լուսանկարների արխիվը ևս իտալաբնակ հայ ճարտարապետ Արմեն Կուրեղյանի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարությանն է հանձնվել որպես նվիրատվություն: