Կրասնոյարսկում պարային տոն էր. «Արմենիան» նշում էր իր 15-ամյակը

Մայիսի 17-ին Կրասնոյարսկի «Արմենիա» Ժողովրդական համույթը նշեց հիմնադրման 15-ամյակը: Հոբելյանի առթիվ «Արմենիա»  համույթին իր շնորհավորական  խոսք էր հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ոոնական համերգը կայացել է Կրասնոյարսկի «Գրանդ հոլլ» համերգային համալիրում: Ներկայացվել է շուրջ 20 պարային համար: Համերգին ներկա էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, իսկ հյուրերի թիվն անցնում էր 700 -ից:

Վերջին երկու տարիների ընթացքում «Արմենիայում»  պարողների թիվը գերազանցում է 150-ը, ինչում, անկասկած, իրեն մեծ վաստակը ունեն համույթի գեղարվեստական ղեկավարներ Գեորգի Մելքոնյանը և Արփինե Ասատրյանը, ովքեր միջոցառման ժամանակ  պարգևատրվեցին  ՌԴ մշակույթի նախարարության շնորհակալագրով:

10 09 08 07 06 05 04 03 02

Scroll Up