Հաղթանակի տոնը Օմսկում

Հայի ազգային ոգին մշտապես բերել է հաղթանակ: Հանուն հայրենիքի քաջ հայորդիները չեն խնայել իրենց ու իրենց  հարազատների կյանքը:

Հայրենական  մեծ պատերազմին  մասնակից եղավ նաև հայ ժողովուրդը:

Մայիսի 7-ից արդեն Օմսկ քաղաքում սկսել էին նշել տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հերոսներին ու Հաղթանակին:

Մայիսի 8-ին «Հաղթանակը բոլոր ժամանակների համար» խորագրով  «Արենա Օմսկ»  դահլճում մեծ միջոցառում կազմակերպվեց: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետը, նահանգապետը, բարձրաստիճան հյուրեր, տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Միջոցառմանը նաև ներկա էին Օմսկի տարածաշրջանային «Հայկական մշակույթի կենտրոն Լույս» հասարակական կազմակերպության մի խումբ  անդամներ:

Մայիսի    9-ին Օմսկում ևս կայացավ  «Անմահների գունդը» խորագրով շքերթը, որին մասնակցում էին 20 հազար մարդ: Նրանցից 2 հարյուրը  հայեր էին՝ իրենց պապերի, հայրերի, հարազատների դիմանկարներով և հպարտ քայլում էին՝ ի խորհուրդ ազատության, հավատի, հույսի և խաղաղության:

ՌՈՒԲԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Օմսկի տարածաշրջանային հասարակական կազմակերպության

«Լույս հայկական մշակույթի կենտրոն»-ի

«Մեսրոպ Մաշտոցի» անվան կրթական կենտրոն

օմսկ օմսկ1 օմսկ2 օմսկ3

Scroll Up