Ջիվան Գասպարյանը, Անդրեն եւ Բեթթին հաջողություն են մաղթել Genealogy-ին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Geneology2.jpg)
Մայիսի 19-ին Վիեննայում մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ինգա Արշակյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթ Վասմաթզյանը եւ Ստեֆանի Թոփալյանը առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան երկրորդ համարի ներքո։
Բայց մինչ այդ, լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը, Անդրեն եւ Բեթթին հաջողություն են մաղթել մեր արտիստներին։ Հոլովակներում, որոնք կարելի է դիտել Genealogy խմբի Facebook-յան էջում, Ջիվան Գասպարյանը, Անդրեն եւ Բեթթին բարեմաղթանքներ են ուղղել Genealogy խմբի անդամներին։
«Մեծ հաջողություն եմ մաղթում ձեզ»,- ասել է Ջիվան Գասպարյանը։
«Ձեր հաղթանակը իմ հաղթանակն է»,-հայտարարել է Անդրեն։
«Մենք ձեզ հետ ենք»,- նշել է Բեթթին։