Հայոց ցեղասպանության հիմնավորման հարցն այլևս փակված է, շեշտում են պատմաբանները. «Ամերիկայի Ձայն»

Հայոց ցեղասպանության հերքումը կամ վիճարկումը պատմաբանների շրջանում այլևս ընդունված չէ»,-«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել են Վաշինգտոնի Բրուքինգս հաստատությունում կայացած գիտական համաժողովի մասնակիցները, որոնք քննարկում էին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ներկա ընթացքը:
Ըստ պատմաբանների, վերջին երկու տասնամյակում հրապարակված փաստերն ու պատմական բացահայտումները թույլ են տալիս պատմական տեսակետից Հայոց ցեղասպանության հիմնավորման հարցն այլևս փակված համարել: