Ռուբեն Սևակի թանգարանում ցուցադրվելու է «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում Ռուբեն Սևակի թանգարանում, ցուցադրության է ներկայացվելու Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման առիթով ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, որի հեղինակն է Տիգրան Բարխանաջյան: Այս մասին տեղեկանում ենք «Թանգարանների գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» ֆեյսբուքյան էջից: 

«Թանգարանների գիշեր- 2015» ակցիան կանցկացվի մայիսի 16-ի: Հայաստանի բոլոր 110 թանգարանը միանալու են ակցիային, լինելու են անվճար և բաց մինչև կեսգիշեր:

Մայր Աթոռում, «Թանգարանային գիշեր» ծրագրի առիթով, բաց կլինեն Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը:

Ռուբեն Սևակի թանգարանում կլինի բանախոսություն «Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ Եղեռնի օրերին» թեմայով (բանախոս` Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան), այնուհետև երգեհոնային համերգ Մայր Տաճարում (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան):

Scroll Up