Տոն՝ լցված խինդով ու տխրությամբ

Մայիսի 9-ը՝ Մեծ Հաղթանակի օրը, Նինոծմինդայի քաղաքապետարանում այս տարի անցավ առանձնակի շուքով: Հաղթանակի 70-ամյակը անցկացվեց հատուկ ծրագրով. կազմակերպվեցին կինոցուցադրումներ, այցելություններ՝ Մեծ հայրենականում զոհված հայրենակիցների հուշարձան , տոնական համերգ…
Գլխավոր միջոցառումը շրջանային հուշարձանի մոտ էր: Այնտեղ հատուկ ելույթով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Ժ. Սնխչյանը:
Շրջանից ռազմաճակատ են մեկնել 5000-ից ավելի մարտիկներ, որից 2000-ից ավելին չեն վրադարձել: Հետպատերազմյան տարիներին կյանքից հեռացան համարյա բոլոր վետերանները և հիմա ողջ շրջանում ապրում են ընդամենը 4 վետերաններ:
Նրանք արժանացան ամենայն ուշադրության և հարգանքի: Մշակույթի կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի տարիներին ռազմաճակատում և թիկունքում կյանքից հեռացած մարտիկների հիշատակը: Այնուհետև տեղի ունեցավ գեղեցիկ համերգ՝ շրջանի ինքնագործ խմբերի, երաժշտական դպրոցի, «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի ուժերով:
Հանդիսությունները հարգանքի տուրք են բոլոր նրանց համար, ովքեր մարտնչեցին հայրենիքի համար: Միջոցառմանը մասնակցում էր շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» մշակութային կենտրոնի մամլո դիվան