Մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային մրցաշարն ավարտվել է Լևոն Արոնյանի հաղթանակով
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կոնտրոնական տանն անցկացվել է հաղթանակի օրվան նվիրված, կայծակնային շախմատի տոնական մրցաշար: 7 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի հաղթող է ճանաչվել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Նրանից միայն կես միավորով է ետ մնացել այս օրերին Հայաստանում գտնվող ամերիկաբնակ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը: 3-րդ մրցանակը բաժին է հասել Հարություն Բարսեղյանին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: