Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի գործով մամլո ասուլիսներ Պոլսում և Ժնևում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Արամ-վեհափառ.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Վաշինգտոնում պետական, համայնքային և կրոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի գործով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացված դատին ու վերջինիս արձագանքներին:
Լիբանանյան «Ազդակ» թերթի փոխանցմամբ՝ առաջիկայում ծրագրվում է դատի մասին մամլո ասուլիսներ կազմակերպել առաջին հերթին Պոլսում և Ժնևում, ապա նաև այլ կարևոր մայրաքաղաքներում: