Հայկական խաչ Միջերկրական ծովի հատակին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի(լուսանկարներ)

Մայիսի 10-ին Ամենապատիվ և գերերջանիկ հոգևոր Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս-պատրիարքի, Լիբանանում ՀՀ դեսպանության և Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկները համակարգող հանձնախմբի հովանավորությամբ,  Octopusteam սուզորդների ակումբը նախաձեռնեց հայկական խաչ  տեղադրել Լիբանանի Ջյունի շրջանի մոտ գտնվող Միջերկրական ծովի հատակին:

«Եռագույնի»   աղբյուրների համաձայն խաչը Միջերկրական ծով է իջեցվել Ջյունիի Թապարժայի շրջանից 35 մետր խորությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության ժամանակ գետերի մեջ խեղդամահ եղած հայորդիների, ովքեր նախընտրեցին ջուրը նետվել՝ փրկվելու համար թուրքերի ճիրաններից:

x1x2 x3x4x5 x6 x7

Scroll Up