ԵՄ-ն հայտարարություն է արել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Եվրամիությունը հերթական հայտարարությունն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը:
«ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է ստատուսքվոյի հարցի շուրջ առաջընթաց գրանցելու և համընդհանուր խաղաղ բանակցությունների հասնելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերին: ԵՄն պատրաստ է հետագայում էլ աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը», ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ: Մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 տոկոս: