Սիրիայի Հայ սև գոտիների միջազգային ակադեմիան (ABBA) մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» համահայկական շարժմանը
Հակառակ Հալեպում տիրող պատերազմական ծանր պայմաններին՝ Սիրիայի Հայ սև գոտիների միության մոտ 200 կրտսեր մարզիկներ խմբանկարներով և անհատական լուսանկարներով իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական շարժմանը:
Արդարև, Սիրիայի Հայ սև գոտու միության մարզիկները քաջ գիտակցում են, որ իրենք Հալեպում չնայած ծանր վիճակի մեջ են գտնվում, սակայն ազգի Դատը ու մանավանդ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս նախաձեռնությունն անհրաժեշտության և պարտականության խնդիր է, որն ամեն ինչից վեր է: