Թուրք ոստիկանները ծեծել են 1915-ի սգո միջոցառման մասնակից ուսանողներին (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/1764268.jpg)
Ստամբուլի տեխնիկական համալսարանի տարածքում ուսանողների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցները ենթարկվել են համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանների հարձակմանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության երիտասարդական նախաձեռնությամբ Ստամբուլի տեխնիկական համալսարանի տարածքում ուսանողները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում են կազմակերպել՝ պարզելով Հրանտ Դինի, Սեւակ Շահին Բալըքչըի եւ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները, ինչպես նաեւ բացականչել՝ «առերեսվեք Հրանտի հետ, ցեղասպանության հետ»։
Համալսարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են ուսանողներից խլել պաստառները, որի ժամանակ որոշ ոստիկաններ ուժ են կիրառել ուսանողների դեմ։