Դանիել Ալվեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը եւս անտարբեր չի մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանդեպ: Այս մասին գրում է NEWS.am Sport-ը:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսը լուսանկարվել է նմանատիպ գրառումով եւ անմոռուկով պաստառով:
Հիշեցնենք, որ բրազիլացու եւ «Բարսելոնայի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: