Վերջին 40 տարում Ցեղասպանության առթիվ առաջին հանրահավաքը տեղի կունենա Հռոմում

Հռոմում այսօր՝ ապրիլի 24-ին, տեղի կունենա վերջին 40 տարում առաջին հանրահավաքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրահավաքը կազմակերպում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռոմի կոմիտեն»: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Ժամը 15.00-ին ցուցարարները՝ իտալացիներ, հայեր եւ պարզապես բարի կամք ունեցող մարդիկ, կհավաքվեն Պորտա Պիայի (Պիայի դարպասներ) մոտ, որտեղից կսկսվի երթ, այն կանգ կառնի Թուրքիայի դեսպանատան մոտ: