Ջեֆրի Ռոբերթսոն. Ժխտումը Հայոց ցեղասպանության վերջին փուլն է

Այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի ոչնչացումը եւ անվանում դա այն եզրույթով, որն ամագրել է Ռաֆայել Լեմիկը, խոսքը «ցեղասպանություն» բառի մասին է։ Այդ մասին ըստ NEWS.am-ի՝ Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ, իրավապաշտպան, «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիմա հիշում հայերին» գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերթսոնը։

Նրա խոսքով, եթե 1915 թվականի իրադարձությունները հիմա լինեին, կասկած չէր կարող ինել, որ ա ցեղասպանություն է։ «Ժողովրդի գրեթե կեսի ոչնչացումը, առողջ տղամարդկանց սպանությունը, կանանց եւ երեխաների տեղահանումը՝ առանց դեղամիջոցների, սնունդի, հաստատ մահվան ուղարկելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն»,- ընդգծել է Ռոբերթսոնը։ Նա նշել է, թե ակնհայտ է, որ նպատակը եղել է «հայկական խնդրի» վեացումը»։ «Եւս այսօր, բացառությամբ Թուրքիայի գնած գիտնականների, բոլորը դա ճանաչում են որպես ցեղասպանություն»,- ասել է Ռոբերթսոնը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղի ունեցածն անվանեց 20-րդ դարի առաջին  ցեղասպանություն։ «Ամեն ինչ վկայում է, որ ցեղասպանություն է եղե։ Ո ոք չի աջակցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Ժխտումը բացասաբար է ազդել նույն Թուրքիայի վրա։ Չի կարող լինել իրավիճակ, որ միջազգային հանրությունը թույլ տա խաղաղ բնաչության սպանդ։ Չի կարելի անել այն, ինչ Թուրքիան արեց 1915 թվականին»,- ընդգծել է Ռոբերթսոնը։

Նա նշել է, թե ցեղասպանությունը ամենածանր հանցագործությունն է մարդկության դեմ։ «Անհրաժեշտ է դաս քաղել անցյալից, միավորել ջանքերը ռասայական գերակայության դրսեւորումների դեմ պայքարում։ Նրանք ասում են,թ ե նդամենը ողբերգություն է եղել, դա ողբերգություն չէ, դա հանցագործություն է, միջազգային հանցագործություն, որը մենք այսօր անվանում ենք համապատասխան բառով»,- նկատել է փաստաբանը։ Ժխտումը, ըստ Ռոբերթսոնի, Հայոց ցեղասպանության վերջին փուլն է, եւ ազգայնամոլության այդ սարսափելի այլասերված ձեւը ատելություն է հարուցում։

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։

Scroll Up